Եվրոպական խորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի ու Ռուսաստանի ընտրությունները


16:00 , 13 մարտ, 2018

Panorama.am-ը գրում է.

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները չեն դիտարկելու ու դիտորդական առաքելություն չեն ուղարկելու Ադրբեջանում ու Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարություն են տարածելԵվրոպական խորհրդարանի Ժողովրդավարության աջակցման ու ընտրությունների համակարգման խմբի համանախագահներ ՄքԱլիստերն ու ՄքԱվանը:

«Եվրոպական խորհրդարանը չի դիտարկի այս ընտրական գործընթացները և, հետևաբար, հետագայում նաև չի մեկնաբանի ընտրական գործընթացն ու արդյունքները: Եվրոպական խորհրդարանի ոչ մի անդամ մանդատ չունի դիտարկելու կամ մեկնաբանելու այս ընտրական գործընթացները Եվրոպական խորհրդարանի անունից»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ եթե խորհրդարանի որևէ պատգամավոր որոշի դիտարկել ընտրությունները սեփական նախաձեռնությամբ, ապա  նա իրավունք չունի հայտարարություն կամ գործողություն կատարել Եվրոպական խորհրդարանի անունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ