Ալիևի վերընտրվելու պարագայում համաշխարհային հանրությունը կունենա մեծագույն սպառնալիք


16:05 , 13 մարտ, 2018

Ալիևի վերընտրվելու պարագայում համաշխարհային հանրությունը Հարավային Կովկասում կունենա մեծագույն սպառնալիք՝ ի դեմս Ադրբեջանի:

Ալիևի նախընտրական քարոզչությունը հիմնված է ռազմատենչ քաղաքականության վրա, ավելին՝ հաղորդվում է, որ քարոզարշավի շրջանակներում իրականացվելիք ամենամեծ միջոցառումն անօրինական զորավարժություններն են:

Ակնհայտ է, որ ղարաբաղյան կոնֆլիկտն այդ երկրի համար սեփական ժողովրդին մանիպուլացնելու բնական միջոց է, և այս պարագայում միջազգային հանրությունն առավել քան խիստ պետք է վերաբերի ռազմական կամ դրան մոտ ցանկացած միջոցառումների, քանի որ ներքին ցանկացած իրարանցում խլացվելու է հենց աս ֆրոնտում լարվածություն առաջացնելով:

Մինչդեռ ԵԱՀԿ-ն առաքելություն չի ուղարկում Ադրբեջան...