Չինաստանի իշխանությունները կստեղծեն ԶԼՄ-ների վերահսկողության նոր կառավարական մարմին՝ Ռադիոյի եւ հեռուստատեսության գործերի կառավարման պետական գլխավոր վարչություն: Այս մասին ասված է մարտի 13-ին ՉԺՀ-ի Պետխորհրդի կողմից տարածված օրինագծում:
Նոր հիմնարկությունն անմիջականորեն կենթարկվի Չինաստանի բարձրագույն գործադիր մարմնին: Միաժամանակ պլանավորվում է լուծարել Մամուլի, հրատարակչության, ռադիոհաղորդումների, կինեմատոգրաֆիայի եւ հեռուստատեսության գործերի պետական գլխավոր վարչությունը: