Մարտի 2-8-ը մայրաքաղաքում ծնվել է 295 երեխա


13:00 , 13 մարտ, 2018
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 2-8-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 295 երեխա՝ 147 տղա, 148 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 29157 քաղաքացի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն