«Ժամանակ». «2Ն Քոմփընի» ընկերության գործը հասավ Պուտինի ընդունարան


11:10 , 13 մարտ, 2018
«2Ն Քոմփընի» ընկերության շուրջ առաջացած աղմուկը հասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունարան։
 
Հիշեցնենք, որ ընկերության համասեփականատեր, ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանը տևական ժամանակ ահազանգում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը փորձում է տնօրինել նաև ընկերության մյուս՝ իրեն պատկանող հատվածն ու, իր իսկ խոսքերով ասած` դրան հասնելու համար «պատվերով քրեական գործ է հարուցվել»։
 
«2Ն Քոմփընի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն օրերս եղել է նախագահականի ընդունարանում, իր դիմումն ընդունել են. «Ասել են, որ այն բավականին լուրջ բնույթ է կրում, այդ պատճառով էլ դիմումին պետք է վերաբերել ինչպես հարկն է և այն ուղարկվել է ներքին գործերի նախարարություն, հիմա ես այդ հարցը կարգավորում եմ ՆԳՆ-ի միջոցով»»,-գրում է թերթը: