Դուք հավատո՞ւմ եք, որ այս տղամարդը 67 տարեկան է. ինչպե՞ս է նա հասել այս արդյունքին


06:15 , 14 մարտ, 2018

67-ամյա Բիլ Հենդիքսը Դալասից է: Երկու տարի առաջ Ինստագրամում էջ բացեց, որպեսզի պատմի աշխարհին իր առողջ ապրելակերպի և սպորտի մասին: Հիմա ֆիթնես-բլոգերն ունի 27 հազար հետևորդ, ովքեր հիանում են տղամարդու մկաններով:

Բիլը դարձել է ոչ միայն նիհարել ցանկացողների համար օրինակելի, այլ նաև պրոֆեսիոնալ մարզիկների համար: Տղամարդն ամեն օր 2 ժամ պարապում է մարզասրահում:

«Կարծում եմ, որ վատ չէր լինի խոսել մարդկանց հետ այն մասին, թե ինչպես կարելի է ճիշտ պարապել»,- նշում է Բիլը: 

Բիլը կանոնավոր կերպով սնվում է բնական մթերքներով և ալկոհոլ չի օգտագործում ընդհանրապես: 

«Ամեն օր ես վարսակ եմ ուտում, ձվածեղ, հավ և աղցաններ: Ես բացառում եմ ալկոհոլը: Ուտում եմ, որ կուշտ լինեմ»:

Բիլն իրեն ծնված ատլետ է անվանում և փորձում է չկորցնել իր մարմնի գեղեցիկ տեսքը նույնիսկ այս տարիքում: