Հիմնական խորհուրդը բազալտե սյուներն են, որոնք աշխարհի ցավն ու դժբախտությունը դարձնում են նվիրվածություն և սեր. Ա. Թարխանյանը՝ Հաց բերողի հուշարձանի մասին


23:50 , 12 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի հեղինակ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրային քննարկումից հետո, որը կտևի մեկ շաբաթ, կդիմեն քաղաքապետարան՝ հուշարձանը Մաշտոցի պուրակում տեղադրելու թույլտվության համար:

«Հուշարձանն իրենից ներկայացնում է խորանարդ, որը կազմված է 81 բազալտե սյուներից: Հիմնական խորհուրդը բազալտե սյուներն են, որոնք բարձրանում են ջրից և, պայմանական ասած, աշխարհի ցավը, դժբախտությունը, ուրախությունը, բարությունը իրենց միջով անցկացնելով՝ դարձնում են նվիրվածություն, սեր, հարգանք, ինչով օժտված էր Արթուրը: Արթուրը հենց այդ անձնավորություն էր, ով իր մեջ անցկացնելով աշխարհի ամեն մի ցավը, դժբախտությունը, ուրախությունը՝ մեզ բոլորիս հետ է վերադարձնում բարությամբ»,- ասաց նա և նշեց, որ Արթուր Սարգսյանը բազմակողմանի զարգացած անձնավորություն էր:

Հիշեցնենք, որ  Արթուր Սարգսյանի անվամբ բացված ֆեյսբուքյան էջում նշված է, որ Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան տարելիցի կապակցությամբ այսօր Ճարտարապետների միության շենքում սկսվել են իր հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի ներկայացումը և հանրային քննարկումը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։