Վանաձորում զոքանչը թավայով ծեծել է փեսային. փեսան ու աղջիկը հիվանդանոցում են


23:30 , 12 մարտ, 2018

Armtimes.com-ը գրում է.

Վանաձորում այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ  դեպք է տեղի ունեցել: Armtimes.com-ի տեղեկություններով՝ գիշերը ժամը 23-ի սահմաններում ծեծկռտուք է տեղի ունեցել Վանաձորի բնակարաններից մեկում, որտեղից ավելի ուշ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, այնուհետ՝ մեկ կին:

Մեզ հայտնի դարձավ, որ տղամարդը, որը Գորիսից է, երեկոյան 23-ի սահմաններում այցելել է նշված բնակարան, որտեղ գտնվել են, իր նախնական տեղեկություններով՝ կինն ու զոքանչը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել քաշքշոց ու լեզվակռիվ, որից հետո կանանցից մեկը ավելի քան 8 անգամ երկաթե թավայով հարվածել է տղամարդու գլխին, ինչի հետեւանքով տղամարդը գլխի պատռվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:

Կարճ ժամանակ անց հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու նախկին կինը՝ քթի արյունահոսությամբ ու գլխի վնասվածքներով:

Մեզ հայտնի դարավ նաեւ, որ դեպքի առթիվ տուժածներին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ իրեն 8-10 անգամ երկաթե թավայով հարվածել է ընկերուհու մայրը: