Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը դժգույն խաղով պարտվել է Կրամնիկին


22:50 , 12 մարտ, 2018

Armsport.am-ը գրում է

Բեռլինում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

Երրորդ տուրում Հայաստանի առաջին համար Լևոն Արոնյանը անհասկանալի խաղով սպիտակներով պարտվել է ռուս Վլադիմիր Կրամնիկին: Հայ շախմատիստն իր պարտությունն ընդունել է 28-րդ քայլում:

Հիշեցնենք, որ առաջին երկու տուրերում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։