Պորոշենկոն պաշտպանական զենք է խնդրել ԵՄ-ից


20:20 , 12 մարտ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել է ԵՄ անդամ երկրներին` խնդրելով Ուկրաինային պաշտպանական զենք տրամադրել. հայտնում է Газета.ру-ն:

«Ժամանակն է աջակցել ԵՄ անդամ երկրների կողմից Ուկրաինային պաշտպանական զենքի տրամադրմանը` ազգային և միջազգային օրենսդրությանը համապատասխան»,- ասել է նա եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: