Մոսկվայից Գյումրի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել. ի՞նչն է եղել պատճառը


17:10 , 12 մարտ, 2018

Armenpress.am-ը գրում է.

Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РЕН ТВ-ն, որոշումը կայացրել է ինքնաթիռի հրամանատարը` ոչ ադեկվատ ուղևորի պատճառով: Տղամարդուն տարհանել են ինքնաթիռից ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը: