Մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ


15:20 , 12 մարտ, 2018
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետը, Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Եվրոպայի անվտանգության և համագործասկցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին, Հայաստանի Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը: Այդ մասին հայտնում է Ա.Սարգսյանի գրասենյակը: