Գերմանիայում հարձակվել են թուրքական մզկիթների վրա


12:30 , 12 մարտ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Գերմանիայում  թուրքական համայնքին պատկանող մզկիթների վրա հարձակում է տեղի ունեցել: Ըստ DHA-ի՝ հարձակումն իրականացնողները մզկիթների ուղղությամբ նետել են մոլոտովյան կոկտեյլներ:

Լաուֆֆեն ամ Նեկարում իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել են Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամները, իսկ Բեռլինում իրականացված հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել։

Թուրքական կողմը Գերմանիայի իշխանություններից պահանջել է հայտնաբերել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել: Թուրքիայի ԱԳ նախարարությունն իր հերթին դատապարտել է հարձակումները: