Պուտինը պատմել է, որ իր պապը խոհարար է աշխատել Լենինի և Ստալինի մոտ


13:00 , 12 մարտ, 2018

Panorama.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր հայրական պապը՝ Սպիրիդոն Պուտինը խոհարար է աշխատել Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի մոտ, իսկ մորական կողմի  պապը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցուցաբերել է կարեկցանք թշնամու հանդեպ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Այո, պապս խոհարար է աշխատել առաջինը Լենինի մոտ, իսկ հետո Ստալինի մոտ՝ Գորկիում գտնվող մերձմոսկովյան տներից մեկում»,-  պատմել է Պուտինը  լրագրող Անդրեյ Կոնդրաշովի «Պուտին» նոր ֆիլմում, որը տեղադրվել է սոցիալական ցանցերում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ