Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները


07:00 , 12 մարտ, 2018
168.am-ը գրում է

Մեքսիկայի «Հասարակական անվտանգության եւ քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդ» ոչ կառավարական կազմակերպության փորձագետները կազմել են 2017 թվականին աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանիշը։

Ցուցակում առաջին տեղն զբաղեցրել է Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքը, որտեղ սպանության մակարդակը կազմել է գրեթե 111 դեպք յուրաքանչյուր հարյուր հազար մարդու հաշվով: Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը:
Աշխարհի ամենավտանգավոր քաղաքների եռյակը եզրափակում է Մեքսիկայի Ակապուլկո քաղաքը: Ընդամենը վարկանիշում կա 50 քաղաք, որոնց մեծ մասը գտնվում է Լատինական Ամերիկայում: Ցուցակում ամենամեծ ներկայացուցչությունը Բրազիլիայինն է եւ Մեքսիկայինը՝ համապատասխանաբար 17 եւ 12 քաղաք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: