Հրդեհ Մեղրի-Ագարակ ճանապարհին. այն հաջողվել է մարել միայն մեկ ժամ անց


06:00 , 12 մարտ, 2018
operativ.am-ը գրում է

Մարտի 11-ին, ժամը 12:34-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում և հարակից խոտածածկ տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:21-ին, մարվել՝ 13:33-ին:

Այրվել է Բ. Պ.-ին պատկանող անասնագոմի տանիքի կառուցատարրերը (մոտ 15 քմ) և մոտ 300 քմ խոտածածկ տարածք: