Ռուանդայում կայծակի հարվածից 16 մարդ է մահացել, 140-ը` հոսպիտալացվել


04:00 , 12 մարտ, 2018
tert.am-ը գրում է
Ռուանդայի եկեղեցիներից մեկում կայծակի հարվածից առնվազն 16 մարդ է մահացել, տասնյակները վիրավորվել են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը:
Ինչպես հաղորդվում է, տեղի իշխանությունների տվյալներով՝ կայծակը հարվածել է Նյարուգուրու բնակավայրում գտնվող եկեղեցուն:

Իշխանությունների տվյալներով՝ 140 մարդ հոսպիտալացվել է: