Թուրքական հոլդինգին պատկանող կործանված ինքնաթիռում է գտնվել այդ ընկերության ղեկավարի դուստրը


01:00 , 12 մարտ, 2018
tert.am-ը գրում է
Իրանի արևմուտքում կործանված մասնավոր ինքնաթիռի ուղևորներն են եղել հայտնի թուրք գործարար Հյուսեյն Բաշարանի դուստրը և նրա ընկերներից 7-ը: 

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրաքական աղբյուրը, Մինա Բաշարանը վերադառնալիս է եղել Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ ընկերուհիների հետ անցկացրել է հարսանիքից առաջ կազմակերպվող «միայնակ կյանքին հրաժեշտ տալու» խնջույքը: 

Նշվում է, որ գործարարի դուստրը 2013 թվականից ընդգրկված է եղել հոլդինգի տնօրենների խորհրդի կազմում: Նրան պատրաստում էին հոր փոխարեն ընկերության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուն: 
ամբողջական նյութը կարդացեք այստեղ