Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Լոնդոնում իրանական դեսպանատան վրա հարձակման առնչությամբ


00:40 , 11 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Իրանի ԱԳՆ է կանչվել Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ կապված Լոնդոնում իրանական դեսպանատան տարածքում ծայրահեղականների կազմակերպած բողոքի ցույցի հետ: Այս մասին հայտնում է Press TV-ն:

Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ բրիտանական ոստիկանությունը 4 մարդու է ձերբակալել իրանական դեսպանատան պատշգամբում բողոքի ցույց իրականցնելու համար:

Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը հաստատել է, որ դեսպանատան վրա հարձակում է իրականացվել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։