ՀՀ-ԵՄ հարաբերություններն իսկապես մոտ են, բայց ոչ այն աստիճանի, որի մասին ակնարկում է Ֆեդերիկա Մոգերինին. Արմեն Բադալյան


19:20 , 10 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի հայտարարությունը, թե Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այնքան մոտ չեն եղել, ինչպես այժմ, փոքր-ինչ չափազանցված է: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: 

Վերջինս նշեց, որ Եվրամիության հետ ստորագրելով համագործակցության մասին համաձայնագիրը՝ Հայաստանն իսկապես մերձեցրեց իր հարաբերությունները Արևմուտքի հետ՝ լինելով ԵԱՏՄ անդամ, գտնվելով «Ռուսաստանի տոտալ վերահսկողության ներքո»:

«Ցանկացած չինովնիկ միշտ ուզում է ավելի շատ ներկայացնել իրավիճակը, ավելի դրական լույսի ներքո ներկայացնել, քան իրականում կա, որ ցույց տա, որ իրենց աշխատանքը արդյունքներ է տվել: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ Մոգերինիի հայտարարությունը փոքր-ինչ չափազանցված չէ: Դրա համար, իհարկե, կան ռեալ պայմաններ, այնպես չէ, որ ամբողջապես չափազանցված է, հարաբերությունները իսկապես մոտ են, բայց ոչ այն աստիճանի, որը ակնարկում է Մոգերինին»,- նշեց Ա. Բադալյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։