Հայտնի է դարձել, թե պոռնոաստղը որքան է կորզել Թրամփից՝ լուռ մնալու համար


23:00 , 10 մարտ, 2018

Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա փաստաբաններին՝ 2016 թվականին կնքված չհրապարակման մասին համաձայնագիրը չեղյալ համարելու նպատակով․ այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը։

Հայցի մեջ ասվում է, որ 2006-2007թթ. Քիլֆորդը և Թրամփը մտերմիկ հարաբերություններ են ունեցել: 2016 թվականին Քլիֆորդը և մի քանի այլ կանայք որոշեցին բարձրաձայնել նախագահի թեկնածուի հետ ունեցած ինտիմ հարաբերությունների մասին այն բանից հետո, երբ հրապարակվեց մի տեսանյութ, որում Թրամփը վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում կանանց հասցեին:

Թրամփի իրավաբան Մայքլ Քոենը դիմել էր նրան և առաջարկել ստորագրել չհրապարակման մասին համաձայնագիր` լռության համար վճարելով 130,000 դոլար: