Սլովակիայում կոռուպցիայի դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել


17:00 , 10 մարտ, 2018
Aysor.am-ը գրում է.
Բրատիսլավայում և Սլովակիայի 50 քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել, ցուցարարները պահանջում են վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության հրաժարականը և Սլովակիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, նրանք բողոքում են իշխանության վերին օղակներում կոռուպցիայի դեմ, հաղորդում է DW.com-ը։
 
Ցույցերը անց են կացվում «Արդար Սլովակիայի համար» կարգախոսի ներքո։ Դրանք կազմակերպել է ընդդիմությունը, որը ստացել է հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկայի աջակցությունը։ Միայն Բրատիսլավայում ակցիային մասնակցել են ավելի քան 40 հազար մարդ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։