Տոկիոյի բնակիչները 2017 թվականին ոստիկանությանն են հանձնել 35,3 մլն դոլարի կորած գումար


16:20 , 10 մարտ, 2018
Aysor.am-ը գրում է.

Տոկիոյի բնակիչները 2017թ. ոստիկանությանն են հանձնել 35,3 մլն դոլարի կորած գումար, փոխանցում է ТАСС-ը։
Այդ ցուցանիշը մեկ տարում աճել է 2,1 տոկոսով և կազմել 3,7 մլրդ իեն կամ մոտ 35,3 մլն դոլար։ 
 
Այդ գումարի 70 տոկոսը վերադարձվել է դրանց օրինական տերերին, իսկ 4,7 մլն դոլարի կարգի գումար՝ փողը գտնողներին։ Ճապոնակն օրենսդրությամբ, գումար գտնողները կարող են ստանալ դրա 20 տոկոսը, եթե իրական տերերը երեք ամսվա ընթացքում չեն հայտնաբերվում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։