Աթեշյանը վերանշանակումից հետո «վրեժ» է լուծում բոլոր նրանցից, ովքեր դեմ են դուրս եկել իրեն ու համարձակվել են քննադատել. պոլսահայ սյունակագիր


13:30 , 10 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Պոլսահայ սյունակագիր Օհաննես Քըլըչդաղըն Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի էջերում անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում Արամ Աթեշյանի վերանշանակումից հետո պոլսահայ համայնքում շարունակվող ճգնաժամին:

Քըլըչդաղըն նկատում է, որ Աթեշյանը վերանշանակումից հետո «վրեժ» է լուծում բոլոր նրանցից, ովքեր իրեն դեմ են դուրս եկել ու համարձակվել են քննադատել:

«Նա պատժում է նրանց, ովքեր քաջություն ու պատիվ են դրսևորել՝ ընդդիմանալով իրեն: Նա դա անում է, որպեսզի մյուսներին էլ դաս լինի», - գրում է սյունակագիրը՝ հիշատակելով Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Զավենին տեղի համայնքից հեռացնելու ու եկեղեցու հիմնադրամի նախագահ Հարություն Շանլըին հրաժարական տալ պարտադրելու նախադեպը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ