Ջաաֆարի. Թուրքիան բացել է իր սահմաններն ահաբեկիչների առաջ՝ Սիրիա ներխուժման համար


13:00 , 10 մարտ, 2018
Aysor.am-ը գրում է.
Թուրքական կառավարությունը բացել է սահմանները տասնյակ հազարավոր ահաբեկիչների առաջ՝ Սիրիա ներխուժելու համար և նպաստել նրանց գործունեության ֆինանսավորմանը: РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին:
 
«Թուրքական կառավարությունը բացել է սահմանները տասնյակ հազարավոր ահաբեկիչների առաջ՝ Սիրիա մուտք գործելու համար», - ասել է Ջաաֆարին:
 
ՄԱԿ-ում սիրիական ներկայացուցիչը նշել է, որ թուրքական կառավարությունը նպաստել է ահաբեկիչների սպառազինմանը և նրանց գործունեության ֆինանսավորմանը, նրանց համար ռազմական վերապատրաստման ճամբարներ է ստեղծել իր տարածքում, ինչպես նաև հեշտացրել է նրանց հասանելիությունը քիմիական զենքին:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ