Գվարդիոլան վճարում է Կատալոնիայի անկախության համար


10:46 , 10 մարտ, 2018
«Բարսելոնայի» հռչակավոր ֆուտբոլիստ եւ մարզիչ, ներկայումս Անգլիայի առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիի» ղեկավար Պեպ Գվարդիոլան տուգանվել է 20 հազար փաունդով Կատալոնիայի անկախության խորհրդանիշ դեղին ժապավեն կրելու պատճառով: Դա համարվել է սպորտի հետ անհամատեղելի քաղաքական ցույց: Գվարդիոլան վճարել է տուգանքը, բայց չի պատրաստվում թաքցնել Իսպանիայից անկախանալու կատալոնացիների ցանկությանն իր աջակցությունը: