Երեխան լուսանկարներում «ուղեղ է ուտում». նրա մայրը ստիպված պատմել է եղելությունը


09:00 , 10 մարտ, 2018

Համացանցում իրարանցում էր առաջացրել ֆոտոսեսիան, ուր փոքրիկ տղան ուղեղի տեսքով տորթ է ուտում: Նրա մայրիկին քննադատում էին նման լուսանկարների համար: Բայց պարզվում է՝ այս պատմությունն ուներ հուզիչ հիմքեր: Նրանք Ֆենիքս անունով երեխային հազիվ էին փրկել մահից:

Կոպիտ մեկնաբանությունները չհանդուրժելով՝ կինը պատմեց ողջ պատմությունը: Պարզվում է՝ երեխայի կյանքի առաջին րոպեներին նրա սիրտը կանգ է առել, բժիշկները հազիվ են նրան փրկել:

Բայց 13 րոպե անց երեխան սկսել է ինքնուրույն շնչել: Ֆենիքսը ծնվել է հոկտեմբերի 31-ին՝ Հելոուինի օրը: «Ի՞նչն ավելի լավ կլիներ, եթե ոչ թեմատիկ ֆոտոսեսիան, որին մասնակցում է տղան, ում մեռած էին համարում և ով հազիվ է հետ եկել այն աշխարհից հենց Հելոուինի օրը»: