168.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների դեմ առեւտրական պատերազմից ոչ մի երկիր չի շահի: Այս կարծիքը հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԳԴՀ-ի խոշոր տնտեսական միավորումների ղեկավարների հետ հանդիպումից հետո Մյունխենում կայացած մամուլի ասուլիսում: Հեռարձակումը վարում էր N-tv հեռուստաալիքը:
«Մենք համոզված ենք, որ դա կլինի ի վնաս բոլորի, ոչ ոք չի շահի նման դիմակայությունից, ուստի մենք, ինչպես եւ առաջ, երկխոսության ուղիներ ենք փնտրում»,- նշել է կանցլերը՝ մեկնաբանելով պողպատաձուլական եւ այլյումինի արդյունաբերության արտադրանքի ներմուծման մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ Վաշինգտոնի որոշումը: Մերկելն ընդգծել է, որ Եվրամիությունը «կարող է հակազդել, եւ Եվրահանձնաժողովն արդեն դա հասկանալ է տվել»: