Մարդասիրական օգնության 15 մեքենա ժամանել է Արևելյան Ղուտա


20:10 , 9 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ 15 մեքենայից կազմված շարասյունը, որն ուրբաթ առավոտյան դուրս է եկել Ալ-Վաֆեդին բնակավայրի անցակետից, հասել է Արևելյան Ղուտա շրջան:  INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Վլադիմիր Զոլոտուխինը:

«Մեր տեղեկություններով՝ շարասյունը հասել է նախատեսված վայր, սկսվել է բեռնատարների բեռնաթափումը»,–ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։