Միայն արագ սնունդը չէ մեղավոր. գիտնականները պարզել են մարդկանց գիրանալու պատճառը


00:00 , 10 մարտ, 2018

Փորի հատվածում ճարպային կուտակումները մարդու մոտ կարող են առաջանալ տագնապային խանգարումների պատճառով։ Այս մասին հոդված է հրապարակվել The North American Menopause Society ամսագրում։

Դաշտանադադարի հյուսիսամերիկյան ընկերության (NAMS) մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի համաձայն՝ հարցմանը մասնակցած կանանց 60 տոկոսը բողոքել է տագնապի զգացողությունից, ընդ որում՝ հիմնականում դրանք գեր կանայք են եղել։ Մասնագետների կարծիքով՝ դա պայմանավորված է մարդկանց մոտ էստրոգեն հորմոնի նվազմամբ, որը պատասխանատու է նյարդային բջիջների պաշտպանության համար։

Հորմոնալ փոփոխությունները, որոնք կարևոր դեր են խաղում ուղեղի գործունեության համար, կարող են կապված լինել ինչպես անհանգստության, այնպես էլ ավել քաշի գոյացման հետ,- ընդգծել են փորձագետները։