Չինաստանում հայտարարել են յուանը համաշխարհային արժույթ դարձնելու մտադրության մասին


19:20 , 9 մարտ, 2018
Aysor.am-ը գրում է.
Երկիրը կշարունակի առաջ տանել յուանի աստիճանական միջազգայնացման կուրսը, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավար Չժո Սյաոչուանը, փոխանցում է РИА Новости-ն:
 
Նրա խոսքով՝ միջազգայնացման գործընթացում բավականաչափ միջոցներ են ձեռնարկվել, որոնք ներկայումս թույլ են տալիս օգտագործել յուանն առևտրում և ներդրումներում:
 
Սյաոչուանը նաև ընդգծել է, որ յուանը ներառվել է  SDR արտարժութային զամբյուղի մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։