Լավրովի և Թիլերսոնի՝ Ադիս-Աբեբայում հանդիպումը չի կայացել


11:30 , 9 մարտ, 2018

Panorama.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումն Ադիս-Աբեբայում այդպես էլ չի կայացել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ռուսական պատվիրակության աղբյուրին։

«Հանդիպում չի եղել»,- ասել է աղբյուրը։

Լավրովը Եթովպիա ժամանել էր երեկ երեկոյան, իսկ ԱՄՆ պետքարտուղարն Ադիս-Աբեբայում էր իր աֆրիկյան շրջագայության շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը, երկու նախարարները ոչ միայն նույն օրը գտնվել են նույն քաղաքում, այլև՝ միաժամանակ նույն հյուրանոցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ