Պետք է քաղաքական ուժերը սովորել ընկալել որպես զուտ գործիք


19:01 , 2 մայիս, 2013

Մեր հասարակության քաղաքական գործընթացներով հետաքրքրվող մասը պետք է սովորի ոչ թե դասակարգել ու քննարկել քաղաքական ուժերն ըստ նրանց ենթադրական լավ ու վատ կամ չարիք ու բարիք լինելու կեղծ-քաղաքական կատեգորիաների, այլ սովորեցնել ծառայեցնել քաղաքական ուժերին եւ քաղաքական գործընթացները հանուն հասարակության շահերի, ընկալել քաղաքական ուժերը որպես զուտ գործիք, որի «էությունը» քննարկման թեմա չէ, քանի որ գործիքն ինքնին էություն չէ, նպատակ չէ, այլ հենց գործիք, միջոց: Միայն այդ շահադիտական նպատակը ձեւակերպելով` մեր հասարակությունը կհասնի նպատակի, այլապես կմնա փնթփնթացող տաքսիստի կամ բաբոյի մակարդակում: