«Ժամանակ». ՀՅԴ-ի վաղեմի երազանքն անկատար կմնա


09:15 , 9 մարտ, 2018
«Դաշնակցության վաղեմի երազանքը շարունակելու է անկատար մնալ նաև ապրիլի 9-ից հետո, երբ կձևավորվի նոր կառավարությունը:
 
Խոսքը ուժային կառույցների կամ դրանցից որևէ մեկի վրա վերահսկողություն հաստատելու Դաշնակցության 25-ամյա երազանքի մասին է:
Ապրիլի 9-ից հետո Հայաստանը կանցնի կառավարման այն համակարգին, որի քարոզիչը ՀՅԴ-ն է, սակայն ՀՅԴ-ի իրական ազդեցությունը կառավարման համակարգում ոչ թե կավելանա, այլ էականորեն կնվազի:
 
Խնդիրն այն է, որ երկրում ամենակարևոր հարցերը, այդ թվում և պաշտպանության բնագավառին վերաբերողները լուծվելու են Անվտանգության խորհրդում:
Կառավարությունը, մեծ հաշվով, դառնում է Անվտանգության խորհրդին կից կառույց, որովհետև կառավարությունում քննարկվելու են ավելի շուտ երկրորդական բնույթի հարցեր:
 
Մինչդեռ Դաշնակցությունը լինելով, այսպես կոչված, կառավարող կոալիցիայի անդամ և ներկայացված լինելով կառավարությունում՝ ներկայացված չի լինելու Անվտանգության խորհրդում՝ այսպիսով դուրս մնալով իրական որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: