Մինսկը դիտարկում է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու, ինչպես նաև հայ-իրանական ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարները` չինական «Մետաքսե ճանապարհով» հավանական տարանցման հնարավորության համատեքստում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը։
Ավելի վաղ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Մասուդ Կարբասիանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի կարող է ստեղծվել մինչև 2018 թվականի մայիսը։