Հենրիխ Մխիթարյանը` «Միլան»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ


03:00 , 9 մարտ, 2018
tert.am-ը գրում է

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Միլանի» դարպասը: 

 

Խաղի 15-րդ րոպեին հաշիվը բացել է Հենրիխ Մխիթարյանը: 

 

Հանդիպումից հետո ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը քվեարկության արդյունքում պարզեց լավագույն ֆուտբոլիստին: Կոչմանն արժանացավ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս ստացավ քվեարկողների ձայների 60 %-ը: