Հայտնի է դարձել՝ եվրոպական որ երկրներում է վաճառվում ամենաթանկ հագուստը


21:50 , 8 մարտ, 2018

Panorama.am-ը գրում է.

Eurostat վիճակագրական գործակալությունը հետազոտել է հագուստի և կոշիկի արտադրության ու վաճառքի շուկաները: Արդյունքում, պարզվել է, թե որտեղ են առաջատար եվրոպական բրենդների հավաքածուներն ավելի էժան, գրում է turizm.ru-ն:

Ըստ գործակալության՝ ԵՄ երկրներում հագուստի և կոշիկի գների մակարդակը զգալիորեն տարբերվում են միմյանցից: Ամենաթանկ կոստյումները, վերնաշապիկները, բաճկոնները, կոշիկները վաճառվում են Շվեդիայում: Այստեղ հագուստ գնելը 36%-ով ավելի թանկ կարժենա, քան միջինում ԵՄ մյուս երկրներում։

Թանկ երկրների եռյակում են Դանիան և Ֆինլանդիան: Գները տարբեր են միջին եվրոպականից՝ համապատասխանաբար 33% և 24%:

Ամենացածր գները Բուլղարիայում են, որտեղ հագուստն ու կոշկեղենը 21%-ով ավելի էժան են ԵՄ միջին գներից: Բացի այդ, շահավետ գնումներ են սպասվում Հունգարիա (15%) և Լեհաստան (12%) այցելած զբոսաշրջիկներին: Այս երկրներում գները ԵՄ միջին գներից ցածր են 15 և 12 տոկոսով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։