Tert.am-ը գրում է.
Թուրքական նորաստեղծ ընդդիմադիր և ազգայնական «Լավ» կուսակցության հիմնադիր-նախագահ Մերալ Աքշեները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջը՝ Էմինե Էրդողանին խնդրել է ազդել ամուսնու վրա և, փորձելով վերահսկել նրան, ասել, որ մի փոքր տանը նստի, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:
«Այս երկրում միայն մեկ վայր ու մեկ մարդ է մնացել, ում մենք կարող ենք բողոքել նախագահի համար և ով կարող է ազդել նրա վրա. դա նրա կինն է՝ տիկին Էրդողանը: Պետք է խնդրենք, որ մի քիչ վերահսկի պարոն նախագահին, պարոնին ասի, որ մի քիչ էլ տանը նստի», - Կանանց միջազգային օրվա առիթով ունեցած ելույթի ժամանակ ասել է Աքշեները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։