Աֆղանստանում ամերիկյան անօդաչուի հարվածից մահացել է «Թալիբան»-ի առաջնորդներից մեկի որդին. լրատվամիջոցներ


20:50 , 8 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Աֆղանստանում ամերիկյան անօդաչուի հասցրած հարվածի հետևանքով մահացել է «Թալիբան» ահաբեկչական շարժմանը հարող առնվազն 20 գրոհային, նրանց թվում է նաև շարժման ղեկավարներից Մուլա Ֆազլուլայի որդին, գրում է pajhwok.com-ը:

Աղբյուրը հայտնում է, որ հարվածը հասցվել է Աֆղանստանի արևելքում գտնվող Կունար նահանգում ահաբեկիչների դիրքերի վրա: Ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է 20 զինյալ, ևս 6-ը վիրավոր են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։