Բրիտանացի դիզայներ Դեբի Վինգեմը Քիմ Քարդաշյանի նմանակ տորթն է ստեղծել։
Հերթական գլուխգործոցը ստեղծելու համար դիզայներն օգտագործել է 85 տուփ բրնձի փաթիլներ, 30 հազար մարշմելոու, 15 կգ շաքարային մաստիկա և 6 կգ շոկոլադ։ Քանդակը զարդարված է նաև 1,6 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե զարդերով։
Ինչպես նշել է Դեբին, նա ավանդական միջուկ չի օգտագործել տորթի համար, որպեսզի իրեն չմեղադրեին Քիմին կտրելու մտադրության մեջ։ Ինքն անձամբ նախընտրում է իր աշխատանքը ոչ թե տորթ, այլ արվեստի գործ անվանել։
Տորթի վրա դիզայները տասը օր է աշխատել։ Ամերիկյան աստղի դեմքը ստեղծելու համար նա օգտագործել է 3D տպագրության տեխնոլոգիաները։