Դիարբեքիրում ջրի պատճառով 50 աշակերտ հոսպիտալացվել է


14:10 , 8 մարտ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգի դպրոցներից մեկի աշակերտները հոսպիտալացվել են:

Ըստ Demokrathaber-ի՝ աշակերտների մոտ սրտխառնոց և վատ ինքնազգացողություն է նկատվել ծորակի ջուր խմելուց հետո:

Հոսպիտալացված աշակերտներից ոմանց համապատասխան միջամտություններ ցուաբերելուց հետո դուրս են գրել:

Դեպքի մանրամասները պարզելու համար լաբորատորիա է ուղարկվել ջրի նմուշը: