Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը չի ընդգրկվի նոր կառավարության կազմում


13:20 , 8 մարտ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ չի ներառվի Գերմանիայի նոր կառավարության կազմում: Այդ մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր էջում. հայտնում է Газета.ру-ն:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն աջակցել է Քրիստոնեա-սոցիալական միության և Քրիստոնեա-դեմոկրատական միության դաշինքի հետ կոալիցիա կազմելուն: