Շատ համեղ և հյութեղ հավի մսով ռուլետներ


12:11 , 8 մարտ, 2018

Ներկայացնում ենք շատ համեղ և հյութեղ հավի մսով ռուլետներ ձվի միջուկով:

Բաղարիչները՝

Պատրաստումը՝

1. Միջուկի համար ձվերը պինդ խաշեք, սառեցրեք, մաքրեք կեղևը, մանր քառակուսիների կտրտեք: Ավելացրեք մանրացված կանաչին, քերած պանիրը, կիտրոնի հյութը, մեկական պտղունց աղ և պղպեղ: Արևածաղկի ձեթով տապակեք մանրացված սոխը և ավելացրեք ձվերին, լավ խառնեք:

2. Հավի ֆիլեն շերտերի բաժանեք, մի քիչ ծեծեք թաղանթի տակ: Աղ, պղպեղ արեք:

3. Ծեծած ֆիլեի յուրաքանչյուր շերտի վրա 1 գդալ միջուկ լցրեք: Միսը ռուլետի պես փաթաթեք, ամրացրեք ատամի փայտիկով կամ թելով: Դրեք կարագով պատված ձևամանի մեջ: Ռուլետների վրա թթվասեր քսեք: Ռուլետները դրեք ջեռոցը 15 րոպեով 170 աստիճանի պայմաններում: