«Ժողովուրդ». Դեղատոմսերով դեղեր ձեռք բերելու որոշման հիմքում մի քանի խոշոր հիվանդանոցների գերշահույթ­ները նվազեցնելու նպատակ կա


08:44 , 8 մարտ, 2018

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առողջապահության ոլորտում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում գործուն մասնակցություն ունեն նախարար Լևոն Ալթունյանի երկու տեղակալները՝ Սերգեյ Խաչատրյանն ու Սամվել Մարգարյանը: Նշենք, որ Ս. Խաչատրյանը Ալթունյանի համակուրսեցին է եղել: Հենց նա է նախարարին հուշել ծխախոտի դեմ պայքարի, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման պարտադրանքի, դեղատոմսերով դեղերը վաճառելու մասին որոշումներ կայացնել՝ համոզելով, որ դրանց «ագրեսիվ» կիրառման արդյունքում ոլորտում լրջագույն ձեռքբերումներ կգրանցվեն: Իսկ Սամվել Մարգարյանն էլ, որին նախարարությունում «թութակով Սամվելիկ» են ասում, ապահովում է ֆինանսական հաշվարկ­ների իրականացումը՝ապացուցելով, թե իրենց որոշումներն ինչ ձեռքբերումների կհանգեցնեն: Նկատենք նաև, որ կոնկրետ դեղատոմսերով դեղեր ձեռք բերելու որոշման հիմքում մի քանի խոշոր հիվանդանոցների գերշահույթ­ները նվազեցնելու իրական նպատակ կա նախարարությունում, որից, սակայն, տուժում է բնակչությունը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: