Հսկա կոկորդիլոսը խժռել էր գյուղացուն


08:00 , 8 մարտ, 2018

Կալիմանտանում, որ գտնվում է Ինդոնեզիայում, որսորդները բռնել են հսկա կոկորդիլոսին: Սողունի ստամոքսում հայտնաբերվել են մարդու ձեռք ու ոտք: Դրանից որոշ ժամանակ անց այդ վայրում անհետ կորել էր այգու աշխատողներից մեկը, որի ճակատագիրն արդեն պարզ է դարձել:

Ոստիկանների խոսքով՝ վերջույթները պատկանել են խեղճ գյուղացուն: 36-ամյա Էնդին դրանից մի քանի օր առաջ կորել էր, դիակի մնացորդներից գտել էին գետի մոտակայքում: