Նույնիսկ ամենաառնական տղամարդիկ կանացի գծեր ունեն. այսպես է կարծում նախագծի հեղինակը


05:30 , 8 մարտ, 2018

Femme The Man-ը սկանդալային նախագծի անվանումն է, որի հեղինակն է ամերիկացի լուսանկարիչ Թոմաս Էվանսը: Նա մարզված առնական տղամարդկանց ներկայացրել է կանացի կերպարներում՝ վառ դիմահարդարված ու կեղծամներով:

Լուսանկարիչը ցանկացել է ցույց տալ, որ անգամ ամենաառնական տղամարդն ունի կանացի որևէ նուրբ գիծ: Նա հույս ունի, որ շուտով մարդիկ այլևս սեռական խտրականություն չեն դնի ոչ ոքի միջև: Բայց, իհարկե, օգտատերերի արձագանքներն այնքան էլ դրական չեն եղել: Ինչպես և կարելի էր սպասել, լուսանկարները մեծ քննադատությունների են արժանացել: