Double Tree հյուրանոցում իսկական քաոս էր տիրում, երբ հազարավոր մարդիկ միանգամից սկսեցին ներխուժել հյուրանոցի համարներից մեկը: Պարզվեց՝ խառնաշփոթի հեղինակը 19-ամյա բլոգեր միսս Յեն էր, որը համացանցում անվճար սեքսի առաջարկ էր արել բոլոր նրանց, ովքեր կցանկանան այցելել հյուրանոց:
Շատ շուտով մոտ 3000 մարդ նրա դռան առաջ էր, բայց նրանք ոչինչ չստացան, քանի որ բլոգեր աղջկան ձերբակալեցին մարմնավաճառության գովազդի համար:
Հենց ինքը՝ աղջիկն էր վախեցել իր ստեղծած իրարանցման պատճառով: Իր հայտարարության տակ հետո նա նշել էր, որ դա ուղղակի կատակ է եղել, և խնդրում էր մարդկանց այլևս չգալ իր մոտ, բայց համացանցի մեծաքանակ օգտատերերին կանգնեցնել արդեն դժվար էր:
Ձերբակալությունից հետո միսս Յեն խոստովանել է, որ հայտարարությունն ուղղակի միջոց էր մարդկանց ուշադրությունն իր էջին հրավիրելու համար, և նա չէր կարծում, որ դա նման քաոս կստեղծի: Բայց նրա էջը լիովին փակել են համացանցում, իսկ աղջկան ենթարկել 15 օրվա ազատազրկման ու տուգանքի: