Դիանա Գրիգորյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով


21:36 , 7 մարտ, 2018

Կանանց տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների: 

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը արարողության ժամանակ պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով։