Նշվել է Չեչնիայում Մի-8 ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառը


22:10 , 7 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Չեչնիայում կործանված Մի-8 ուղղաթիռը բարդ եղանակային պայմանների պատճառով ժայռին է բախվել: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող արտակարգ պատահարի հետևանքների վերացման խմբի իր աղբյուրին:

«Նախնական տվյալներով՝ ուժեղ ձյան և անձրևի պարագայում անձնակազմը չի նկատել ժայռը, որին մոտենալիս բախվել է ուղղաթիռի մարմնի մի մասը», - ասել է գործակալության աղբյուրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։