Ութ մետրանոց պիթոնը կուլ է տվել կատվին


00:00 , 8 մարտ, 2018

Ավստրալիայում էլեկտրիկը փրկել մի ընտանիքի` նրանց կատվի վրա հարձակված պիթոնից: Միջադեպի տեսահոլովակն արժանացել է Daily Mail-ի ուշադրությանը:

Պատահարը տեղի է ունեցել մարտի 5-ին Մոսսման քաղաքում: Էլեկտրիկ Բրայդի Մարոն իր հաճախորդներից մեկի տանից, որտեղ նորոգում էր լարերը, հեռացրել է օձին: Մինչ այդ պիթոնը հասցրել էր կուլ տալ ընտանիքի սիրելի կատվին: Կինը ձեռքերով բռնել է օձին և բաց թողել մոտակա անտառում:

Պարզվում է՝ Մարոն 15 տարի աշխատել է վայրի կենդանիների համար նախատեսված օթևանում: Այդուհանդերձ, նրան ապշեցրել են օձի չափերը (8մ, մոտ 8կգ): «Դա մի հսկայական օձ էր, որի հետ պետք էր շատ զգույշ լինել»,- նշել է նա:

Պիթոնի այդ տեսակը խոշորագույնն է Ավստրալիայում: Դրա քաշը կարող է հասնել 30 կգ-ի, իսկ երկարությունը՝ 6 մետրի: